coaf
coaf6d ago
New

Կրտսեր հաշվապահ

Somalia·DhabadFull-Timemid
Other
1 views0 saves0 applied

Quick Summary

Overview

ՔՈ ԴԵՐԸ Եթե դու ունես հաշվապահական կրթություն և գիտելիքներ և արագ ես կողմնորոշվում հաշվետարության մեջ,

Technical Tools
Other

ՔՈ ԴԵՐԸ

Եթե դու ունես հաշվապահական կրթություն և գիտելիքներ և արագ ես կողմնորոշվում հաշվետարության մեջ, ապա՝ Սմարթ ավանում գտնվող Հյուրանոցի և Այցելուների կենտրոնի կրտսեր հաշվապահի դերը հենց քեզ համար է։ Կրտսեր հաշվապահը պատասխանատու է լինելու Սմարթ ավանում գտնվող Հյուրանոցի և Այցելուների կենտրոնի ամենօրյա հաշվապահական գործառույթների իրականացման համար, այդ թվում՝ հաշիվների դուրսգրում, ապրանքային շարժի վերահսկողություն։ Առավել մանրամասն․



ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Ապրանքային շարժի վերահսկում և ձևակերպում առևտրային iiko ծրագրում, այդ թվում` ապրանքանյութական արժեքների հաշվառման իրականացում, ստացված հաշիվների ստուգում, մուտքագրում, ելքագրում և այլն,
  • Հաշիվների դուրս գրում և ձևակերպում ՀԾ-Հաշվապահ ծրագրում,
  • ՀԴՄ վաճառների և վերադարձի կտրոնների վերահսկում և ձևակերպում ՀԾ-Հաշվապահ ծրագրում,
  • Գույքագրված ապրանքանյութական արժեքների մնացորդների համեմատում և անհրաժեշտության դեպքում մասնակցություն գույքագրման պրոցեսին,
  •  Գույքագրման ժամանակ կամ ըստ անհրաժեշտության  ապրանքանյութական արժեքների ժամկետայնության, QR-կոդերի, գնապիտակների ճշտության  և առկայության ստուգում, 
  • Ստացված ապրանքանյութական արժեքների հաշվարկային փաստաթղթերի առկայության և ճշտության վերահսկում,
  • Գլխավոր հաշվապահի կողմից այլ հանձնարարությունների իրականացում:



ՔՈ ԹԻՄԸ

Ստանձնելով Սմարթ ավանում գտնվող Հյուրանոցի և Այցելուների կենտրոնի կրտսեր հաշվապահի դերը՝ դու կմիանաս ՔՈԱՖ հաշվապահական թիմին և կաշխատես Գլխավոր հաշվապահի անմիջական ղեկավարությամբ։ 

 

ԴՈՒ

Սպասելով քեզանից ավելին՝ մենք ակնկալում ենք, որ․



ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ

  • ՀԾ-Հաշվապահ ծրագրին։
  • iiko ծրագրին
  • Ռուսերեն և անգլերեն լեզուներին։
  • MS Office  և taxservice.am համակարգերին
  • Հարկային օրենսդրությանը և ոլորտին առնչվող այլ իրավական ակտերին՜ որպես առավելություն։ 


ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ 

  • Ցանկացած իրավիճակում արագ կողմնորոշվել և համապատասխան որոշումներ կայացնել
  • Պարտականությունները ժամանակին և պատասխանատվությամբ կատարել
  • Գործընկերների  հետ արդյունավետ համագործակցել և հաղորդակցվել



ԴՈՒ ԼԻՆԵՍ

  • Մանրուքների նկատմամբ ուշադիր։
  • Պատրաստ մասնագիտական զարգացման:
  • Պարտաճանաչ և արագաշարժ։



ՄԵՆՔ

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: ՔՈԱՖ-ի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, երեխայի և ընտանիքի աջակցության ծառայությունները, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացումը: ՔՈԱՖ-ը մեկնարկել է իր ծրագրերը 2004թ.-ին՝ սկսելով մեկ գյուղից և ընդլայնվելով դեպի 82 համայնք՝ ներդնելով ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար՝ համայնքային ենթակառուցվածքների և զարգացման ծրագրերի մեջ, իր թիրախում ունենալով 107,000-ից ավել գյուղաբնակ շահառու:

2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնությունը: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել՝ ՍՄԱՐԹ-ն այժմ տարածվում է Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։



ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ

Վերջնաժամկետը՝ 2026թ․ սեպտեմբերի 06-ի օրվա ավարտն է։


Կազմակերպությունն ամենօրյա հաճախականությամբ հետևում է հայտերին ու գնահատում դրանք, ինչի արդյունքում կազմակերպվում են ընթացիկ հարցազրույցներ։ Ուստի աշխատակցի ընտրությունը կարող է կատարվել հընթացս։

Location & Eligibility

Where is the job
Dhabad, Somalia
On-site at the office

Listing Details

Posted
August 17, 2026
First seen
August 18, 2026
Last seen
August 22, 2026

Posting Health

Days active
0
Repost count
0
Trust Level
52%
Scored at
August 18, 2026

Signal breakdown

freshnesssource trustcontent trustemployer trust
Newsletter

Stay ahead of the market

Get the latest job openings, salary trends, and hiring insights delivered to your inbox every week.

A
B
C
D
Join 12,000+ marketers

No spam. Unsubscribe at any time.

coafԿրտսեր հաշվապահ