idbank
idbank15mo ago
New

Արշավների և նախագծերի զարգացման մասնագետ

ArmeniaArmenia·YerevanFull-Timemid
Other
0 views0 saves0 applied

Quick Summary

Overview

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ փնտրում է ակտիվ, փորձառու, մոտիվացված Արշավների և նախագծերի զարգացման մասնագետի արշավների և բիզնես նախագծերի պլանավորման, մշակման,

Technical Tools
Other

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ փնտրում է ակտիվ, փորձառու, մոտիվացված Արշավների և նախագծերի զարգացման մասնագետի արշավների և բիզնես նախագծերի պլանավորման, մշակման, ընթացիկ վերահսկողության և ամփոփման իրականացման համար։

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ



  • Իրականացնել մրցակիցների վերլուծություն՝ բացահայտելով շուկայի՝ այդ թվում նաև միջազգային շուկայի բիզնես միտումները և  մրցակիցների ընթացիկ գործունեությունը,
  • Տեղեկացված լինել ոլորտի միտումների, շուկայի դինամիկայի և նոր բիզնես գաղափարների վերաբերյալ՝ հեռանկարներն ակտիվորեն բացահայտելու և առաջարկներով հանդես գալու նպատակով,
  • Աջակցել մարքեթինգային արշավների մշակմանը և պլանավորմանը՝ ներառյալ գաղափարի ստեղծում, թիրախավորում, իրագործում,
  • Իրականացնել արշավների գծով տվյալների բազայի կառավարում՝ ներառյալ գործընթացների և հաշվետվությունների ավտոմատացումը և ընթացիկ վերահսկողությունը,
  • Իրականացնել արշավների արդյունքների վերլուծություն, հետստուգում և ստացված տվյալների հիման վրա արդյունավետության բարձրացման առաջարկություններով հանդես գալ,
  • Իրականացնել միջազգային գործընկերությունների հաստատման գործընթացն ամբողջական ցիկլով՝ սկսած պոտենցիալ գործընկերների բացահայտումից և due diligence-ի անցկացումից մինչև բանակցությունների վարում, պայմանագրային պայմանների համաձայնեցում և համագործակցության գործարկում։
  • Ապահովել հաստատված միջազգային գործընկերությունների կառավարումը (account management)՝ ներառյալ հարաբերությունների պահպանումը, կատարողականի մոնիտորինգը, ընթացիկ աջակցության տրամադրումը և երկկողմ աճի հնարավորությունների բացահայտումը։
  • Համակարգել միջազգային գործընկերների հետ բանակցային գործընթացները՝ ապահովելով կազմակերպության շահերի պաշտպանությունը, առևտրային պայմանների օպտիմալացումը և կայուն երկարաժամկետ համագործակցության ձևավորումը։
  • Մշակել և վարել միջազգային գործընկերությունների հաստատման ու կառավարման ներքին գործընթացները՝ ապահովելով թափանցիկությունը, հաշվետվողականությունը և գործընթացների շարունակական կատարելագործում
  • Համագործակցել շահագրգիռ ստորաբաժանումների հետ բիզնես նախագծերի գծով գործունեության պլանների մշակման, նպատակների և գաղափարներ իրագործման համար։
  • Աջակցել բիզնեսի զարգացմանն առնչվող նախագծերի իրագործմանը
    էկոհամակարգում ներառված ընկերություններում՝ խթանելով արդյունավետության, գործարքների ծավալի և եկամուտների աճին, ինչպես նաև հաճախորդների գոհունակության բարձրացմանը,
  • Աջակցել էկոհամակարգում նոր ծառայությունների գծով բիզնես նախագծերի իրագործմանը,
  • Պարբերաբար հաշվետվություններ և ներկայացման նյութեր կազմել արշավների, բիզնեսի զարգացման ծրագրերի և նախագծերի իրականացման վերաբերյալ:



ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ



  • Բարձրագույն կրթություն,
  • Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական համակարգում կամ ֆինտեխ ոլորտում,
  • Բարձր մակարդակի վերլուծական հմտություններ՝ տվյալների մշակման, մեկնաբանման և հիմնավորված եզրակացություններ կայացնելու կարողությամբ։
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, 
  • Համակարգչային գիտելիքներ,
  • Ճշտապահություն և պատասխանատվության զգացում,
  • Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն,
  • Փոփոխություններին արագ արձագանքելու կարողություն,
  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն,
  • Հաղորդակցվելու և թիմում աշխատելու գերազանց հմտություններ,
  • Գործընկերներ հետ  արդյունավետ բանակցություններ վարելու հմտություններ,
  • Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում։

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:



Location & Eligibility

Where is the job
Yerevan, Armenia
On-site at the office

Listing Details

Posted
April 23, 2025
First seen
June 25, 2026
Last seen
July 3, 2026

Posting Health

Days active
0
Repost count
0
Trust Level
14%
Scored at
June 25, 2026

Signal breakdown

freshnesssource trustcontent trustemployer trust
Newsletter

Stay ahead of the market

Get the latest job openings, salary trends, and hiring insights delivered to your inbox every week.

A
B
C
D
Join 12,000+ marketers

No spam. Unsubscribe at any time.

idbankԱրշավների և նախագծերի զարգացման մասնագետ