Quick Summary
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է Գանձապետարանի Արտարժութային գործառնությունների բաժնի մասնագետ/առաջատար մասնագետ ստորև ներկայացված պարտականությունների իրականացման նպատակով։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Արտարժութային փոխարժեքների, ինչպես նաև ոսկու ստանդարտացված ձուլակտորների, բանկային ոսկու և անկանխիկ ոսկու սահմանված փոխարժեքների մուտքագրում, տրամադրում բոլոր շահագրգիռ ստորաբաժանումներին:
- Ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ բանկերից Կանխիկ/անկանխիկ գործառնությունների իրականացման համար պայմանագրերի կազմում, փոխանակում։
- Արժութային և փոխարժեքային սվոպ, ֆորվարդ, օպցիոն գործառնությունների հետ կապված պայմանագրերի և այլ փաստաթղթերի պատրաստում, այդ թվում հեջավորման գործառնություններ հետ կապված փաստաթղթերի պատրաստում և կոնտրագենտների հետ փոխանակում։
- Արտարժութային դիրքերի հաշվարկում, կանխիկ միջոցների ապահովման գործընթացի ապահովում, պայմանագրերի և այլ անհրաժեշտ փաստաթղթերի կազմում և փոխանակում։
- Օտարերկրյա և տեղական բանկերում միջոցների ներգրավման/տեղաբաշխման հետ կապված փաստաթղթերի պատրաստում և փոխանակում։
- ՀՀ և օտարերկրյա բանկերի հետ ֆինանսական գործառնությունների ոլորտում պայմանավորվածությունների, գլխավոր համաձայնագրերի, տարբեր առևտրային տերմինալների միջոցով իրականացված գործառնությունների համապատասխան պայմանագրային բազաների կազմում: Տերմինալներից գործարքների հաստատումների կազմում և հետագա ձևակերպման տրամադրում:
- Արտարժույթով և թանկարժեք մետաղներով գործառնությունների իրականացման ներքին իրավական ակտերի մշակման և անհրաժեշտ փոփոխությունների համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմում:
- Օրական հաշվետվությունների պատրաստում և տրամադրում։
- Առարկայազուրկ մետաղական հաշիվներով գործառնությունների հետ կապված պայմանագրերի և այլ փաստաթղթերի պատրաստում, առևտրային տերմինալներից գործարքների հաստատումների կազմում և հետագա ձևակերպման համար համապատասխան ստորաբաժանումներին տրամադրում
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
- Բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության կամ հարակից ոլորտում
- Նվազագույնը 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
- Բանկային օրենսդրության, պրոդուկտների և ծառայությունների իմացությունը պարտադիր է
- Համակարգչային գիտելիքներ՝ MS Excel-ի լավ իմացություն
- Հայերենի, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն
- Արդյունավետ հաղորդակցման և բանակցային հմտություններ
- Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություն, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն
- Վերլուծություններ և հետազոտություններ իրականացնելու հմտություններ
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն
- Թիմում աշխատելու հմտություններ
- Խնդիրների արագ ու արդյունավետ լուծման կարողություններ
- Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն
- Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:
ԴԻՄԵԼՈՒ
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձն և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և և դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին՝ անցեք հղումով: Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած դիմորդները։
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։
ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը https://idbank.am/
Location & Eligibility
Listing Details
- Posted
- April 8, 2026
- First seen
- May 21, 2026
- Last seen
- July 3, 2026
Posting Health
- Days active
- 52
- Repost count
- 0
- Trust Level
- 15%
- Scored at
- July 12, 2026
Signal breakdown
Please let idbank know you found this job on Jobera.
4 other jobs at idbank
View all →Explore open roles at idbank.
Stay ahead of the market
Get the latest job openings, salary trends, and hiring insights delivered to your inbox every week.
No spam. Unsubscribe at any time.