Quick Summary
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է մոտիվացված և խելացի թիմի անդամի,
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է մոտիվացված և խելացի թիմի անդամի, ով կմիանա Բանկին որպես Կորպորատիվ դիջիթալ ծառայությունների պրոդուկտ մենեջեր:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Կորպորատիվ հաճախորդների հեռահար սպասարկման հարթակների` Ինտերնետ բանկինգ/մոբայլ բանկինգ, ֆունկցիոնալի բարելավմանը, նոր ֆունկցիոնալի ներդրմանն ուղղված նախագծերի նախաձեռնում, համակարգում և ներդրում։
- Նոր պրոդուկտների ներդրման առաջարկների ներկայացում, պրոդուկտի ներդրում՝ համաձայն Բանկում գործող ընթացակարգերի պահանջների։
- Իրականացնել իրեն կցված պրոդուկների մասով․
- շուկայում առաջարկի և պահանջարկի ուսումնասիրություն, որի հիման վրա լրամշակման և փոփոխությունների իրականացման անհրաժեշտության հիմնավորում, առաջարկների ներկայացում և իրագործում,
- վաճառքի խթանման ուղղված առաջարկների ներկայացում, իրագործում,
- վաճառքի, ձևակերպման և հետսպասարկման գործընթացների մշակմանը մասնակցություն՝ ներքին ակտերի, կարգերի, ընթացակարգերի տեսքով,
- տեղեկատվության տրամադրում/փոխանակում (հարցումներ, նամակներ այլ ներքին և արտաքին գրություններ),
- ներդրված պրոդուկտների վաճառքի ծավալների ուսումնասիրություն և հաշվետվությունների պատրաստում` ըստ անհրաժեշտության,
- բանկի կողմից հրապարակվող նյութերում պրոդուկտների/ծառայությունների սակագների և պայմանների համապատասխանության ապահովում,
- մարքեթինգային միջոցառումների/արշավների իրականացմանը մասնակցություն (տեղեկատվության տրամադրում, հետագա համագործակցում և այլ անհրաժեշտ գործողություններ),
- վերոնշյալ կետերով սահմանված գործընթացների իրագործման համար ակտիվ համագործակցում Բանկի բոլոր շահագրգիռ ստորաբաժանումների հետ։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
- Բարձրագույն կրթություն
- Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ համանման ոլորտում
- Բանկային գործունեության, բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն
- Բանկային օրենսդրության իմացություն
- Նախագծերի կառավարման մեթոդների, միջազգային կանոնների, ֆինանսների և մարքեթինգի լավ իմացություն
- Լեզուների իմացություն՝ մասնավորապես ռուսերենով հաղորդակցման լավ ունակություն,
- Համակարգչային գիտելիքներ՝ MS Office ծրագրային փաթեթի լավ իմացություն, հատկապես Excel և PowerPoint,
- Հաղորդակցման հմտություններ
- Ճշտապահություն և պատասխանատվության զգացում
- Գաղտնապահություն
- Կազմակերպչական հմտություններ և ժամանակի արդյունավետ կառավարում
- Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն
- Փոփոխություններին արագ արձագանքելու կարողություն
- Առաջնային և երկրորդական հանձնարարությունները տարբերակելու կարողություն
- Ճկունություն, աշխատասիրություն
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն
- Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
- Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձն և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և և դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին՝ անցեք հետևյալ հղումով։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած դիմորդները։
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«ԱյԴի Բանկ»-ը հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» ՓԲԸ անվանումով։
«ԱյԴի Բանկ»-ի առաքելությունն է հաճախորդների համար լինել առաջին ընտրության լավագույն նորար Բանկ՝ ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքէջ https://www.idbank.am/:
Location & Eligibility
Listing Details
- Posted
- August 13, 2025
- First seen
- May 21, 2026
- Last seen
- July 3, 2026
Posting Health
- Days active
- 52
- Repost count
- 0
- Trust Level
- 15%
- Scored at
- July 12, 2026
Signal breakdown
Please let idbank know you found this job on Jobera.
4 other jobs at idbank
View all →Explore open roles at idbank.
Stay ahead of the market
Get the latest job openings, salary trends, and hiring insights delivered to your inbox every week.
No spam. Unsubscribe at any time.