coaf
coaf9d ago
New

Այգեպան

Somalia·DhabadContractormid
Other
0 views0 saves0 applied

Quick Summary

Overview

ՔՈ ԴԵՐԸ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) փնտրում է փորձառու այգեպանի՝ Դեբեդում գտնվող ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանի կանաչ տարածքների, սիզամարգերի, թփերի և ծառերի,

Technical Tools
Other

ՔՈ ԴԵՐԸ

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) փնտրում է փորձառու այգեպանի՝ Դեբեդում գտնվող ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանի կանաչ տարածքների, սիզամարգերի, թփերի և ծառերի, ինչպես նաև ազնվամորու և լավանդայի այգիների խնամքն ու զարգացումն ապահովելու համար։  Ավելի մանրամասն՝

 

Պարտականություններ

  • Ապահովել ՍՄԱՐԹ ավանի կանաչ տարածքների, սիզամարգերի, թփերի և ծառերի ամենօրյա խնամքը, պահպանությունն ու բարեկարգ տեսքը։
  • Իրականացնել կանաչապատ տարածքների սեզոնային խնամքի աշխատանքներ՝ խոտհունձ, էտ, ծառերի և թփերի խնամք։
  • Իրականացնել ազնվամորու և լավանդայի այգիների խնամքի և պահպանման աշխատանքներ։
  • Կազմակերպել և իրականացնել հողի մշակման, ջրման, պարարտացման, էտման, մոլախոտերի հեռացման աշխատանքներ։
  • Ապահովել բույսերի աճի և առողջ վիճակի մշտադիտարկում, հիվանդությունների և վնասատուների կանխարգելում ու վերահսկում։
  • Անհրաժեշտության դեպքում իրականացնել սեզոնային տնկման, սածիլների ընտրության և վերատնկման աշխատանքներ։
  • Իրականացնել բերքատվության բարձրացմանն ուղղված խնամքի միջոցառումներ։
  • Ապահովել կաթիլային ոռոգման և այգեգործական սարքավորումների ճիշտ և անվտանգ օգտագործում։
  • Պլանավորել և իրականացնել այգեգործական աշխատանքները՝ եղանակային և սեզոնային պայմաններին համապատասխան։
  • Համագործակցել թիմի հետ՝ գյուղատնտեսական և կանաչապատման աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակով։


ԴՈՒ

Մենք ակնկալում ենք քո լավագույն որակների ներդրումը և մասնավորապես․


ՊԱՀԱՆՋՆԵՐ 

  • Այգեգործության կամ գյուղատնտեսության ոլորտում աշխատանքային փորձ
  • Ազնվամորու, լավանդայի կամ նմանատիպ մշակաբույսերի խնամքի փորձը կդիտվի առավելություն
  • Բույսերի խնամքի, հողի մշակման և հիվանդությունների կանխարգելման գիտելիքներ
  • Պատասխանատվության բարձր զգացում և կարգապահություն
  • Թիմային աշխատելու կարողություն


ՄԵՆՔ

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: ՔՈԱՖ-ի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, երեխայի և ընտանիքի աջակցության ծառայությունները, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացումը: ՔՈԱՖ-ը մեկնարկել է իր ծրագրերը 2004թ.-ին՝ սկսելով մեկ գյուղից և ընդլայնվելով դեպի 82 համայնք՝ ներդնելով ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար՝ համայնքային ենթակառուցվածքների և զարգացման ծրագրերի մեջ, իր թիրախում ունենալով 107,000-ից ավել գյուղաբնակ շահառու:

2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնությունը: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել՝ ՍՄԱՐԹ-ն այժմ տարածվում է Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։


ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ

  • Կյանք փոխող աշխատանքային փորձ,
  • Աշխատանք, որը կկարևորես ու կսիրես,
  • Մրցակցային աշխատավարձ,
  • Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր։


ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ

Վերջնաժամկետը՝
2026թ․ մայիսի 30 օրվա ավարտն է։ 


Կազմակերպությունն ամենօրյա հաճախականությամբ հետևում է հայտերին ու գնահատում դրանք, ինչի արդյունքում կազմակերպվում են ընթացիկ հարցազրույցներ։ Ուստի աշխատակցի ընտրությունը կարող է կատարվել հընթացս։ Դիմումների դիտարկումից հետո կապ կհաստատենք միայն այն թեկնածուների հետ, ովքեր հրավիրվելու են հարցազրույցի։

Location & Eligibility

Where is the job
Dhabad, Somalia
On-site at the office

Listing Details

Posted
May 13, 2026
First seen
May 21, 2026
Last seen
May 22, 2026

Posting Health

Days active
0
Repost count
0
Trust Level
29%
Scored at
May 21, 2026

Signal breakdown

freshnesssource trustcontent trustemployer trust
Newsletter

Stay ahead of the market

Get the latest job openings, salary trends, and hiring insights delivered to your inbox every week.

A
B
C
D
Join 12,000+ marketers

No spam. Unsubscribe at any time.

coafԱյգեպան