coaf
coaf29d ago
New

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ Նախագծահեն ուսումնառության մասնագետ / COAF SMART Project-Based Learning (PBL) Specialist

Somalia·DhabadFull-Timemid
OtherProject
0 views0 saves0 applied

Quick Summary

Overview

ՔՈ ԴԵՐԸ Եթե դու կրթական նորարարությունների հանդեպ փորձառու մասնագետ ես, տիրապետում ես նախագծային ուսուցման (PBL) մեթոդաբանությանը,

Technical Tools
OtherProject

ՔՈ ԴԵՐԸ

Եթե դու կրթական նորարարությունների հանդեպ փորձառու մասնագետ ես, տիրապետում ես նախագծային ուսուցման (PBL) մեթոդաբանությանը, ունես վերլուծական և ստեղծարար մտածողություն և ցանկանում ես քո փորձն ու գիտելիքը ներդնել Հայաստանի գյուղական համայնքների կրթության զարգացման գործում, ապա ՔՈԱՖ-ի (Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամ) ՍՄԱՐԹ նախագծահեն ուսումնառության մասնագետի պաշտոնը հենց քեզ համար է։ Ավելի մանրամասն՝

 

Պարտականություններ

1. Նախագծահեն ուսումնառության (ՆՈՒ) մեթոդաբանության մշակում և իրականացում՝

  • Մշակել և ներդնել նախագծահեն ուսումնառության բովանդակություն՝ հիմնվելով միջազգային լավագույն փորձի վրա ( «ՆՈՒ Ոսկե ստանդարտ»), որը համապատասխանում  է ՔՈԱՖ-ի ՍՄԱՐԹ Քաղաքացիություն կրթակարգի կրթական չափորոշիչներին և ուսումնական նպատակներին։
  • Մշակել մեթոդական ուղեցույցներ և ռեսուրսներ՝ ծրագրավարներին աջակցելու նպատակով։
  • Համոզվել, որ ծրագրերը նպաստում են 21-րդ դարի հիմնական հմտությունների զարգացմանը՝ ներառյալ քննադատական մտածողությունը, համագործակցությունը, ստեղծարարությունը և հաղորդակցությունը։

2․ Ծրագրավարների վերապատրաստում և մասնագիտական աջակցություն՝

  • Կազմակերպել վերապատրաստման դասընթացներ, սեմինարներ և խորհրդատվական հանդիպումներ ՆՈՒ մեթոդաբանության վերաբերյալ։
  • Աջակցել ծրագրավարներին ուսումնական գործընթացի կազմակերպման, գնահատման մեթոդների ընտրության և դասավանդման արդյունավետության բարձրացման հարցերում։
  • Կիրառել օրինակելի դասավանդման մոդելներ՝ ՆՈՒ մեթոդների ցուցադրական դասերի կամ համատեղ դասավանդման միջոցով։

3. Կենտրոնի ուսանողների ներգրավման և ուսուցման կազմակերպում՝

  • Մշակել աշակերտակենտրոն ուսումնական փորձառություններ, որոնք խթանում են հետազոտական, ստեղծարար և փորձարարական մոտեցումները։
  • Օգնել ծրագրավարներին կազմակերպելու կրթական գործընթացներն այնպես, որպեսզի աջակցեն սովորողներին ինքնուրույն հետազոտություն իրականացնելու, թիմային աշխատանքում ներգրավվելու և ձեռք բերված գիտելիքը գործնականում կիրառման հարցերում։

4․ Գնահատման և արդյունավետության վերլուծություն՝

  • Մշակել գնահատման չափանիշներ և մեթոդներ՝ սովորողների առաջընթացը և նախագծերի ազդեցությունը վերլուծելու համար։
  • Վերլուծել տվյալները՝ նախագծերի արդյունավետության բարելավման նպատակով։
  • Մշակել առաջարկություններ՝ ՆՈՒ մեթոդաբանության շարունակական զարգացման համար։

5. Համագործակցություն և շահագրգիռ կողմերի ներգրավում

  • Հաստատել համագործակցություն կրթական հաստատությունների ղեկավարների, ուսուցիչների, տեղական հասարակական կազմակերպությունների, բիզնեսների, ոլորտի մասնագետների հետ՝ սովորողների համար իրական աշխարհի խնդիրներ լուծելու և իրական նախագծային հնարավորություններ ընձեռելու համար։

6. Նորարարություն և հետազոտական աշխատանք

  • Ուսումնասիրել նախագծահեն ուսումնառության արդի միտումները, հետազոտությունները և լավագույն փորձը։
  • Փորձարկել նորարարական ուսուցման գործիքներ, տեխնոլոգիական լուծումներ և միջառարկայական մոտեցումներ՝ կրթական գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու համար։
  • Փաստագրել և տարածել հաջողված նախագծերի օրինակներ, սովորողների շրջանում հաջողության պատմությունների մասին ուսումնասիրություններ։

7․ Ամառային ծրագրեր

  • Մշակել ամառային ծրագրերի խորագիր և ուղղություն, ներկայացնել ծրագրային թիմի հաստատմանը,
  • Պլանավորել ամառային ծրագրերի նախագծահեն ուսումնառության նախապատրաստական, իրականացման, գնահատման և ամփոփման փուլերը,
  • Աշխատել ծրագրավարների հետ ամառային ծրագրի խորագրին համապատասխան նախագծերի պլանավորման ուղղությամբ,
  • Աջակցել ամառային ծրագրի փակման արարողության պլանավորման և իրականացման աշխատանքներին։

8․ Այլ գործառույթներ

  • Աջակցել ծրագրավարներին ՔՈԱՖյան աշխատանքների ստեղծման գործում,
  • Համակարգել այն թիմերի աշխատանքները, որոնք ստեղծվում են ծրագրային խմբերից դուրս այլ վերջնարդյունքների վրա աշխատելու համար։ 



ՔՈ ԹԻՄԸ

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ Նախագծահեն ուսումնառության մասնագետի դերը ստանձնելով, դու միանալու ես ՔՈԱՖ ՍՄԱՐԹ թիմին (Լոռվա մարզում) և աշխատելու ես ՍՄԱՐԹ կենտրոնի տնօրենի անմիջական ղեկավարությամբ։ 


ԴՈՒ

Մենք ակնկալում ենք քո լավագույն որակների ներդրումը և մասնավորապես, որ 


ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ 

  • Նախագծահեն ուսումնառության (PBL) մեթոդաբանությանը և ժամանակակից կրթական մոտեցումներին, քանի որ ունես առնվազն 3 տարվա փորձ կրթական ոլորտում,
  • Գերազանց հայերեն և անգլերեն բանավոր և գրավոր խոսքին, ռուսերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
  • Թվային գործիքներին, այդ թվում նախագծերի կառավարման գործիքներին։
  • Գերազանց հաղորդակցության և հանրային խոսքի հմտություններին։


ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ 

  • Մշակել և կիրառել նախագծահեն ուսումնառության ծրագրեր տարբեր թեմաներով,
  • Վերապատրաստել ծրագրավարներին և ապահովել մասնագիտական աջակցություն,
  • Վերլուծել կրթական գործընթացները և առաջարկել նորարարական լուծումներ,
  • Համակարգել շահագրգիռ կողմերի ներգրավվածությունը և ստեղծել արդյունավետ համագործակցություն։


ԴՈՒ ԼԻՆԵՍ 

  • Ստեղծարար և նորարար,  
  • Շարունակական կրթության գաղափարի կրող,
  • Պատասխանատու, հաշվետու,
  • Փոփոխությունների ջատագով,
  • Նախաձեռնող և մոտիվացված:

ՄԵՆՔ

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: ՔՈԱՖ-ի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, երեխայի և ընտանիքի աջակցության ծառայությունները, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացումը: ՔՈԱՖ-ը մեկնարկել է իր ծրագրերը 2004թ.-ին՝ սկսելով մեկ գյուղից և ընդլայնվելով դեպի 82 համայնք՝ ներդնելով ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար՝ համայնքային ենթակառուցվածքների և զարգացման ծրագրերի մեջ, իր թիրախում ունենալով 107,000-ից ավել գյուղաբնակ շահառու:

2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնությունը: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել՝ ՍՄԱՐԹ-ն այժմ տարածվում է Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։

ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ

  • Կյանք փոխող աշխատանքային փորձ,
  • Աշխատանք, որը կկարևորես ու կսիրես,
  • Մրցակցային աշխատավարձ,
  • Մասնագիտական աճի հնարավորություններ,
  • Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր։



ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ

Վերջնաժամկետը՝
2026թ․ մայիսի 20 օրվա ավարտն է։ 


Կազմակերպությունն ամենօրյա հաճախականությամբ հետևում է հայտերին ու գնահատում դրանք, ինչի արդյունքում կազմակերպվում են ընթացիկ հարցազրույցներ։ Ուստի աշխատակցի ընտրությունը կարող է կատարվել հընթացս։ Դիմումների դիտարկումից հետո կապ կհաստատենք միայն այն թեկնածուների հետ, ովքեր հրավիրվելու են հարցազրույցի։



YOUR ROLE

If you are an experienced professional in educational innovation, have expertise in Project-Based Learning (PBL) methodology, possess analytical and creative thinking, and would like to contribute your knowledge and experience to the development of education in Armenia’s rural communities, then the SMART Project-Based Learning Specialist position at COAF (Children of Armenia Fund) is for you. More details:



RESPONSIBILITIES

1. Development and Implementation of PBL Methodology

  • Develop and implement project-based learning content based on international best practices (“PBL Gold Standard”), aligned with COAF SMART Citizenship curriculum standards and learning objectives.
  • Develop methodological guides and resources to support SMART Center instructors.
  • Ensure that programs foster 21st-century skills, including critical thinking, collaboration, creativity, and communication.

2. Training and Professional Support of Facilitators

  • Organize training courses, seminars, and consultations on PBL methodology.
  • Support instructors in organizing the learning process, selecting appropriate assessment methods and improving teaching effectiveness.
  • Apply exemplary teaching models through demonstration lessons or co-teaching.

3. Student Engagement and Learning Organization

  • Design student-centered learning experiences that promote inquiry, creativity, and experimentation.
  • Assist instructors  in organizing educational processes that support students’ independent research, teamwork, and application of knowledge in practice.

4. Assessment and Effectiveness Analysis

  • Develop assessment criteria and methods to evaluate students’ progress and analyze the impact of projects.
  • Analyze data to improve the effectiveness of projects.
  • Develop recommendations for the continuous development of PBL methodology.

5. Collaboration and Stakeholder Engagement

  • Establish cooperation with educational leaders, teachers, local NGOs, businesses, and field specialists to provide students with opportunities to solve real-world problems.

6. Innovation and Research

  • Study current trends, research, and best practices in project-based learning.
  • Pilot innovative teaching tools, technological solutions, and interdisciplinary approaches to enhance educational processes.
  • Document and share best practices and success stories of student projects.

7. Summer Programs

  • Develop the themes and directions of summer programs and present them to the program team for approval.
  • Plan all stages of project-based summer programs, including preparation, implementation, evaluation, and wrap-up.
  • Collaborate with instructors to design projects aligned with the summer program theme.
  • Support the planning and execution of the summer program’s closing ceremony.

8. Other Duties

  • Support instructors in developing COAF-related projects.
  • Coordinate teams formed outside of program groups to work on additional deliverables.



YOUR TEAM

By taking on the role of COAF SMART Project-Based Learning (PBL) Specialist, you will join the COAF SMART team (in Lori) and work under the direct supervision of the COAF SMART Center Director.


YOU

We're expecting your best and require that:

YOU KNOW

  • Project-Based Learning (PBL) methodology and modern educational approaches, as you have at least 3 years of experience in education.
  • Armenian and English fluently, both written and spoken (knowledge of Russian will be considered an advantage).
  • How to use digital tools, including project management platforms.
  • How to communicate effectively, with excellent public speaking skills.

YOU CAN

  • Design and implement project-based learning programs across various subjects.
  • Train and provide professional support to instructors.
  • Analyze educational processes and propose innovative solutions.
  • Coordinate stakeholder engagement and build effective partnerships.

YOU ARE

  • Creative and innovative.
  • A bearer of lifelong learning.
  • Responsible and accountable.
  • An advocate of change.
  • Proactive and motivated.

WE ARE

The “Children of Armenia” Charitable Fund (COAF) is a non-profit, non-governmental organization aimed at improving the quality of life in rural Armenia, with a particular focus on children and youth. COAF’s target development areas are education, healthcare, child and family services, as well as social and economic development. COAF launched its programs in 2004, starting in one village and expanding to 82 villages and communities across the country with an investment of more than $70 million, impacting well over 107,000 people across rural Armenia.

Since 2015, COAF has developed and started implementing SMART Initiatives. COAF SMART is designed to advance a generation across the rural world through education that will benefit individuals, societies, and the environment. COAF SMART is an exemplary model of development and is presently being replicated in other regions and communities throughout Armenia. The first COAF SMART Center was inaugurated on May 27, 2018 near the village of Debet, Lori Region.

Note: COAF is a growing nonprofit working within a dynamic system. Our team must be agile as we grow in scale. We are looking for teammates who are resilient and adaptive.

WE OFFER

  • A life-changing work experience
  • A job that you’d be passionate about
  • Competitive salary
  • Career development opportunities
  • Positive and creative work environment


WE ARE WAITING FOR YOU 

Take your first step and apply.

The deadline is May 20, 2026 (end of day).


The organization conducts a day-to-day review of the applications, depending on the results of which, the hiring process and selection of the appropriate candidate can be carried out before the deadline. Only shortlisted candidates will be contacted. 

Location & Eligibility

Where is the job
Dhabad, Somalia
On-site at the office

Listing Details

Posted
April 23, 2026
First seen
May 21, 2026
Last seen
May 22, 2026

Posting Health

Days active
0
Repost count
0
Trust Level
14%
Scored at
May 21, 2026

Signal breakdown

freshnesssource trustcontent trustemployer trust
Newsletter

Stay ahead of the market

Get the latest job openings, salary trends, and hiring insights delivered to your inbox every week.

A
B
C
D
Join 12,000+ marketers

No spam. Unsubscribe at any time.

coafՔՈԱՖ ՍՄԱՐԹ Նախագծահեն ուսումնառության մասնագետ / COAF SMART Project-Based Learning (PBL) Specialist