coaf
coaf2mo ago
New

Կորպորատիվ վաճառքների մասնագետ / Corporate Sales Specialist

ArmeniaArmenia·YerevanContractormid
OtherSales Specialist
0 views0 saves0 applied

Quick Summary

Overview

ՔՈ ԴԵՐԸ Եթե Դու ակտիվ և նախաձեռնող վաճառքի մասնագետ ես, սիրում ես հաստատել երկարաժամկետ համագործակցություններ և ստեղծել արժեքավոր և հիշվող փորձառություն հաճախորդների համար,

Technical Tools
OtherSales Specialist

ՔՈ ԴԵՐԸ

Եթե Դու ակտիվ և նախաձեռնող վաճառքի մասնագետ ես, սիրում ես հաստատել երկարաժամկետ համագործակցություններ և ստեղծել արժեքավոր և հիշվող փորձառություն հաճախորդների համար, ապա Կոնցեպտ հյուրանոցում և համագումարների կենտրոնում Կորպորատիվ վաճառքների մասնագետի դերը հենց քեզ համար է։ 

Միանալով մեր թիմին՝ դու հնարավորություն կունենաս Լոռու բնության յուրահատուկ հմայքի, ՍՄԱՐԹ էկոհամակարգի և ՔՈԱՖ-ի առաքելության համադրությունը վերածելու հաճախորդների համար բացառիկ և անմոռանալի փորձառության, որը չի կրկնվում Հայաստանի որևէ այլ վայրում։


ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  1. Բացահայտել և ներգրավել նոր կորպորատիվ հաճախորդների՝ միջոցառումների, կոնֆերանսների և թիմային հանդիպումների համար։
  2. Ստեղծել և պահպանել ակտիվ հաճախորդների բազա՝ ապահովելով շարունակական հաղորդակցություն և գործընկերային հարաբերություններ։
  3. Ներկայացնել Կոնցեպտ հյուրանոցը և համագումարների կենտրոնը գործնական հանդիպումներին, ցուցահանդեսներին և այլ հարթակներում։
  4. Մշակել և կատարելագործել միջոցառումների և թիմային հանդիպումների փաթեթներ՝ համապատասխանեցնելով տարբեր հաճախորդների կարիքներին։
  5. Կառուցել և զարգացնել երկարաժամկետ հարաբերություններ կորպորատիվ հաճախորդների, գործակալությունների և գործընկերների հետ
  6. Ապահովել հաճախորդների բարձր գոհունակություն և նպաստել կրկնվող համագործակցությունների թվի աճին։
  7. Արագ և արդյունավետ արձագանքել հարցումներին, պատրաստել առաջարկներ և վարել բանակցություններ։
  8. Կառավարել վաճառքի ամբողջ գործընթացը՝ հաճախորդի հետ առաջին կապից մինչև գործարքի ավարտ։
  9. Սերտորեն համագործակցել հյուրանոցի ներքին թիմերի հետ (գործառնական, խոհանոցային, ռեստորանային և այլն)՝ ապահովելու միջոցառումների անխափան կազմակերպումը։
  10. Նախաձեռնել և իրականացնել հանդիպումներ հնարավոր գործընկերների հետ՝ նպաստելով նոր համագործակցությունների ձեռքբերմանը։
  11. Ապահովել ամսական և սեզոնային վաճառքի նպատակների իրականացումը և նպաստել դրանց աճին։
  12. Պատրաստել պարբերական հաշվետվություններ և ներկայացնել առաջարկներ՝ վաճառքի ռազմավարությունների բարելավման համար:


ՔՈ ԹԻՄԸ

Կորպորատիվ վաճառքների պատասխանատուի դերը ստանձնելով՝ դու կմիանաս ՔՈԱՖ Կոնցեպտ հյուրանոցի և համաժողովների թիմին Լոռու մարզում։ Այս դերում դու սերտորեն կհամագործակցես ինչպես հյուրանոցի ներքին թիմերի, այնպես էլ Հաղորդակցության, Գործառնական և այլ բաժինների հետ՝ նպաստելով ծառայությունների արդյունավետ իրականացմանը և հաճախորդների բարձր գոհունակությանը։


Պահանջվող որակավորումներ

  • Վաճառքի ոլորտում համապատասխան փորձ, ցանկալի է՝ հյուրընկալության, զբոսաշրջության կամ միջոցառումների կառավարման ոլորտներում։
  • Բարձր զարգացած հաղորդակցման, բանակցության և ներկայացման հմտություններ
  • Հաճախորդների հետ հարաբերություններ կառուցելու և պահպանելու կարողություն
  • Ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն,
  • Կազմակերպչական և ժամանակի կառավարման հմտություններ,
  • Անհրաժեշտության դեպքում ճանապարհորդելու պատրաստակամություն,
  • Գործող կորպորատիվ կապերի կամ գործընկերների ցանցի առկայությունը կդիտվի որպես առավելություն


ՄԵՆՔ

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: ՔՈԱՖ-ի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, երեխայի և ընտանիքի աջակցության ծառայությունները, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացումը: ՔՈԱՖ-ը մեկնարկել է իր ծրագրերը 2004թ.-ին՝ սկսելով մեկ գյուղից և ընդլայնվելով դեպի 82 համայնք՝ ներդնելով ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար՝ համայնքային ենթակառուցվածքների և զարգացման ծրագրերի մեջ, իր թիրախում ունենալով 107,000-ից ավել գյուղաբնակ շահառու:

2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնությունը: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել՝ ՍՄԱՐԹ-ն այժմ տարածվում է Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։


ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ

  • Մրցակցային վարձատրություն,
  • Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր։


ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ

Վերջնաժամկետը՝ 2026թ․ապրիլի 25-ի օրվա ավարտն է։


Կազմակերպությունն ամենօրա հաճախականությամբ հետևում է հայտերին ու գնահատում դրանք, ինչի արդյունքում կազմակերպվում են ընթացիկ հարցազրույցներ։ Ուստի աշխատակցի ընտրությունը կարող է կատարվել հընթացս։ Դիմումների դիտարկումից հետո կապ կհաստատենք միայն այն թեկնածուների հետ, ովքեր հրավիրվելու են հարցազրույցի։



YOUR ROLE

We are looking for a Corporate Sales Specialist to join Concept Hotel & Conference Center by COAF.

In this role, you will lead the growth of corporate events, retreats, and team-building services. You will attract and engage corporate clients, develop tailored offers, and manage the full client journey from first contact to successful event delivery.

Working on-site in Lori Region, you will transform the unique combination of nature, the SMART Center ecosystem, and COAF’s mission into compelling corporate experiences that cannot be replicated elsewhere in Armenia.


RESPONSIBILITIES

  1. Identify, approach, and attract new corporate clients for events, retreats, and team-building programs.
  2. Build and maintain a strong client pipeline through proactive outreach, networking, and partnerships.
  3. Represent Concept Hotel at business meetings, networking events, and exhibitions.
  4. Develop and continuously improve event and team-building packages tailored to different client needs.
  5. Build and maintain long-term relationships with corporate clients, agencies, and partners.
  6. Ensure high levels of client satisfaction and repeat business.
  7. Handle incoming inquiries, prepare offers, and negotiate contracts.
  8. Manage the full sales cycle from lead generation to deal closure.
  9. Coordinate closely with internal teams (operations, F&B, activities, logistics) to ensure smooth event delivery.
  10. Conduct site visits and presentations for potential clients.
  11. Meet and exceed monthly and seasonal sales targets.
  12. Provide regular reports and insights to improve sales strategies.


YOUR TEAM

By taking on the role of Corporate Sales Specialist, you will be based on-site at Concept Hotel & Conference Center in Lori Region․ In this role, you will work closely with both the hotel team and the Communications, Development, and other departments, contributing to the effective delivery of services and ensuring high levels of client satisfaction.


YOU

We're expecting your best and require that:


QUALIFICATIONS

  • Proven experience in sales, preferably in hospitality, tourism, or event management Strong communication, negotiation, and presentation skills.
  • Proven ability to build and maintain client relationships.
  • Fluency in Russian and English.
  • Strong organizational and time-management skills.
  • Willingness to travel when needed.
  • Existing network of corporate clients or partners.


WE ARE

The “Children of Armenia” Charitable Fund (COAF) is a non-profit, non-governmental organization aimed at improving the quality of life in rural Armenia, with a particular focus on children and youth. COAF’s target development areas are education, healthcare, child and family services, as well as social and economic development. COAF launched its programs in 2004, starting in one village and expanding to 82 villages and communities across the country with an investment of more than $70 million, impacting well over 107,000 people across rural Armenia.

Since 2015, COAF has developed and started implementing SMART Initiatives. COAF SMART is designed to advance a generation across the rural world through education that will benefit individuals, societies, and the environment. COAF SMART is an exemplary model of development and is presently being replicated in other regions and communities throughout Armenia. The first COAF SMART Center was inaugurated on May 27, 2018 near the village of Debet, Lori Region.

Note: COAF is a growing nonprofit working within a dynamic system. Our team must be agile as we grow in scale. We are looking for teammates who are resilient and adaptive.


WE OFFER

  • Competitive compensation
  • Positive and creative work environment


WE ARE WAITING FOR YOU 

Take your first step and apply.

The deadline is EoD April 25, 2026.


The organization conducts a day-to-day review of the applications, depending on the results of which, the hiring process and selection of the appropriate candidate can be carried out before the deadline. Only shortlisted candidates will be contacted.


Location & Eligibility

Where is the job
Yerevan, Armenia
On-site at the office

Listing Details

Posted
March 23, 2026
First seen
May 21, 2026
Last seen
May 22, 2026

Posting Health

Days active
0
Repost count
0
Trust Level
14%
Scored at
May 21, 2026

Signal breakdown

freshnesssource trustcontent trustemployer trust
Newsletter

Stay ahead of the market

Get the latest job openings, salary trends, and hiring insights delivered to your inbox every week.

A
B
C
D
Join 12,000+ marketers

No spam. Unsubscribe at any time.

coafԿորպորատիվ վաճառքների մասնագետ / Corporate Sales Specialist