Միջազգային համագործակցությունների և նախագծերի մենեջեր
Other
2 views0 saves0 applied
Quick Summary
Technical Tools
Other
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ փնտրում է փորձառու թեկնածուի Էկոհամակարգերի զարգացման և գործընկերների հետ համագործակցության բաժնում որպես Միջազգային համագործակցությունների և նախագծերի մենեջեր միանալու համար։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Իրականացնել միջազգային շուկայի վերլուծություն, մշակել և ներկայացնել առաջարկություններ միջազգային գործընկերային ցանցի զարգացման և համագործակցության նոր ուղղությունների վերաբերյալ։
- Համակարգել համագործակցությունների հաստատման և իրականացման գործընթացները՝ ներառյալ գործընկերների ընթացիկ սպասարկումը։
- Համագործակցել շահագրգիռ ստորաբաժանումների հետ գործունեության պլանների, նպատակների և գաղափարների իրագործման համար։
- Բացահայտել և ներգրավել միջազգային QR սխեմաներ, դրամապանակներ, վճարային համակարգեր, ցանցեր և PSP-ներ՝ երկկողմանի QR ընդունման (inbound/outbound) նպատակով
- Մշակել և ներկայացնել QR համագործակցության առաջարկներ՝ ներառյալ կոմերցիոն պայմանները (MDR, interchange, revenue share), սցենարները և թիրախային շուկաները։
- Մշակել և առաջարկել P2P և remittance սցենարներ՝ հաշվի առնելով սփյուռքի պահանջարկը և առանցքային ուղղությունները (օրինակ՝ ԱՄՆ, Եվրոպա, ԵԱՏՄ)։
- Բանակցել փոխանցումների կոմերցիոն պայմանների վերաբերյալ՝ միջնորդավճարներ, փոխարժեքի մարժա (FX), հաշվարկային ժամկետներ, լիմիտներ։
- Համակարգել համապատասխանության պահանջների քննարկումը գործընկերների հետ՝ AML/KYC, պատժամիջոցների ստուգում, լիցենզավորում։
- Վարել բանակցություններ և ղեկավարել գործարքի ամբողջ գործընթացը մինչև պայմանագրի կնքումը՝ ներառյալ գաղտնիության չհրապարակման համաձայնագիրը (NDA), հիմնական պայմանների համաձայնագիրը (Term Sheet), առևտրային առաջարկը և պայմանագրի նախագիծը։
- Իրականացնել նախնական պատշաճ ուսումնասիրություն ՝ գործընկերոջ լիցենզիաներ, հեղինակություն, պատժամիջոցների ռիսկեր, տեխնիկական պատրաստվածություն։
- Ապահովել պոտենցիալ հաճախորդների և գործընկերների հետ աշխատանքի շարունակականությունն ու հետևողականությունը՝ յուրաքանչյուրի համար սահմանելով հստակ հաջորդ քայլ
- Պարբերաբար (շաբաթական/ամսական) ներկայացնել հաշվետվություն գործընթացի վերաբերյալ՝ ներառյալ կանխատեսում և ռիսկեր։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
- Աշխատանքային փորձ ֆինանսական համակարգում կամ ֆինտեք ոլորտում, նախընտրելի է վճարային ոլորտում։
- Միջազգային վաճառքի, բիզնեսի զարգացման կամ գործընկերությունների (partnerships) փորձ՝ B2B միջավայրում։
- Սեփական նախաձեռնությամբ նոր գործընկերներ գտնելու և գործարքներ փակելու փորձ։
- Բանկային և վճարային պրոդուկտների ու ծառայությունների իմացություն։
- Արտահայտված ներկայացման և բանակցային հմտություններ
- Երկարաժամկետ հարաբերություններ կառուցելու կարողություն։
- Տարբեր մշակույթների հետ աշխատելու ունակություն։
- Վերլուծական հմտություններ՝ մեծ տվյալների բազայի հետ վարժ աշխատելու համար։
- Նախագծերի կառավարման հմտություններ և կատարողական ցուցանիշների ապահովման ունակություն։
- Կազմակերպչական հմտություններ և ժամանակի արդյունավետ կառավարում։
- Խնդիրների արագ լուծման և միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն։
- Փոփոխություններին արագ արձագանքելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն։
- Նախաձեռնողականություն և ինքնուրույնություն։
- Ճշտապահություն, մանրուքների նկատմամբ ուշադրություն և պատասխանատվության զգացում։
- Կոնֆլիկտների կառավարման հմտություն։
- Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն։
- Գործարար էթիկայի նորմերի իմացություն և կիրառում, գաղտնապահություն։
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:
Location & Eligibility
Where is the job
Yerevan, Armenia
On-site at the office
About this job
- Posted
- 2 days ago
Listing Details
- Posted
- November 10, 2026
- First seen
- November 10, 2026
- Last seen
- November 12, 2026
Posting Health
- Days active
- 1
- Repost count
- 0
- Trust Level
- 57%
- Scored at
- November 12, 2026
Signal breakdown
freshnesssource trustcontent trustemployer trust
External application
Similar Other jobs
View all →Train Presentation Operative (Days)
Permanent - Full Time
Warehouse Support - Varanasi
Contract
Sun King Shop Executive, Mityana
Fixed Term - Full Time
Area Business Manager, Mityana
Fixed Term - Full Time
Area Business Manager, Mubende
Fixed Term - Full Time
Sun King Shop Executive, Mubende
Fixed Term - Full Time
Newsletter
Stay ahead of the market
Get the latest job openings, salary trends, and hiring insights delivered to your inbox every week.
A
B
C
D
No spam. Unsubscribe at any time.