Ինստիտուցիոնալ հաճախորդների հետ աշխատանքների առաջատար մենեջեր
Quick Summary
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ- ն փնտրում է փորձառու և մոտիվացված թեկնածուի, ով կմիանա բանկին որպես Ինստիտուցիոնալ հաճախորդների հետ աշխատանքների առաջատար մենեջեր,
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ- ն փնտրում է փորձառու և մոտիվացված թեկնածուի, ով կմիանա բանկին որպես Ինստիտուցիոնալ հաճախորդների հետ աշխատանքների առաջատար մենեջեր, ստորև ներկայացված պարտականությունները կատարելու նպատակով։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ կորպորատիվ հաճախորդների ներգրավում, այդ թվում՝ միջազգային կազմակերպություններ, միջազգային կազմակերպությունների մասնաճյուղեր/ներկայացուցչություններ, օտարերկրյա հիմնադիրներ ունեցող ընկերություններ և ֆինանսական կազմակերպություններ
- Հաճախորդների բիզնես գործունեության, ֆինանսական հոսքերի և գործարքների վերլուծություն, նշված գործընթացներն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկատվության հավաքագրում և համաձայնեցում շահագրգիռ ստորաբաժանումների հետ
- Հաճախորդներին բանկային պրոդուկտների, ծառայությունների և գործընթացների վերաբերյալ ֆինանսական խորհրդատվության տրամադրում
- Կորպորատիվ պրոդուկտների և ծառայությունների, մասնավորապես՝ պասիվների ներգրավմանն ուղղված (ավանդներ, հաշվի դրական մնացորդ, պարտատոմսեր) և կոմիսիոն եկամուտ գեներացնող (SWIFT փոխանցումներ, POS/VPOS, արտարժույթի փոխարկում) պրոդուկտների և ծառայությունների վաճառքի իրականացում, խաչաձև վաճառքի հնարավորությունների բացահայտում
- Գործող և նոր կորպորատիվ հաճախորդների հետ երկարաժամկետ համագործակցության/գործնական հարաբերությունների ձևավորում և զարգացում
- Հաճախորդների պորտֆելի շարունակական սպասարկում, առաջացող հարցերի և խնդիրների օպերատիվ կարգավորում և աջակցության ապահովում՝ համապատասխան ստորաբաժանումների հետ համագործակցությամբ
- Հաճախորդների կարիքների վերլուծության հիման վրա անհատական լուծումների մշակում
- Ստանդարտ պայմաններից շեղված պայմաններով համագործակցելու անհրաժեշտության դեպքում համապատասխան առաջարկների ներկայացում և համաձայնեցում շահագրգիռ ստորաբաժանումների հետ
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
- Բարձրագույն մասնագիտական կրթություն
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն
- Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն
- Բանկային օրենսդրության և կարգավորումների իմացություն
- Համակարգչային գիտելիքներ, մասնավորապես՝ MS Excel-ի լավ իմացություն, LSBank ծրագրի և CRM համակարգի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Հաղորդակցման և բանակցային հմտություններ
- Հաճախորդների ներգրավման և խաչաձև վաճառքի (cross-selling) հմտություններ
- Նախաձեռնողականություն, առաջնահերթությունների սահմանման և ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ
- Միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն (multitasking)
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն
- Խնդիրներին արագ և արդյունավետ լուծում տալու կարողություն
- Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
- Ճշտապահություն և պատասխանատվության բարձր զգացում
- Գործարար էթիկայի նորմերի իմացություն և կիրառում
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:
ԴԻՄԵԼՈՒ
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձն և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և և դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին՝ անցեք հղումով: Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած դիմորդները։
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։ ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը https://idbank.am/
Location & Eligibility
Listing Details
- Posted
- May 11, 2026
- First seen
- May 21, 2026
- Last seen
- July 3, 2026
Posting Health
- Days active
- 52
- Repost count
- 0
- Trust Level
- 15%
- Scored at
- July 12, 2026
Signal breakdown
Please let idbank know you found this job on Jobera.
4 other jobs at idbank
View all →Explore open roles at idbank.
Stay ahead of the market
Get the latest job openings, salary trends, and hiring insights delivered to your inbox every week.
No spam. Unsubscribe at any time.