Ռազմավարության և ինովացիաների բաժնի առաջատար մասնագետ
Other
1 views0 saves0 applied
Quick Summary
Technical Tools
Other
ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է Ռազմավարության և ինովացիաների բաժնի առաջատար մասնագետի ստորև գործառնությունների կիրականացման նպատակով․
- Պարբերաբար իրականացնում է ՀՀ բանկային համակարգի ցուցանիշների համեմատական վերլուծություն, ուսումնասիրում է Բանկի մրցակցային միջավայրը և բացահայտում Բանկի ուժեղ ու թույլ կողմերը:
- Պարբերաբար իրականացնում է Բանկի տվյալների բազաներում առկա տվյալների ուսումնասիրություններ և վերլուծություններ` Բանկի գործունեության առանձին ոլորտներով նպատակային ցուցանիշների սահմանման, գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկությունների ներկայացման և այլ նպատակներով։
- Պարբերաբար իրականացնում է Բանկի նպատակային ցուցանիշների հաշվարկներ՝ սահմանված նպատակային ցուցանիշների կատարման նկատմամբ պարբերական հսկողության ապահովման և շեղումների բացահայտման նպատակով։
- Իրականացնում է մակրոտնտեսական ցուցանիշների, ինչպես նաև Բանկի գործունեության առանձին ցուցանիշների միջնաժամկետ և երկարաժամկետ կանխատեսումներ։
- Պարբերաբար ուսումնասիրում է միջազգային և ՀՀ բանկային համակարգում կիրառվող ինովացիաները, գնահատում է Բանկում ներդրման նպատակահարմարությունը, ձևավորում է համապատասխան առաջարկություններ, կազմում և ներկայացնում է համապատասխան հաշվետվություններ։
- Պարբերաբար գնահատում է մակրոտնտեսական իրավիճակի ազդեցությունը ՀՀ բանկային համակարգի և Բանկի գործունեության վրա, բացահայտում է բանկային համակարգի զարգացման հնարավորությունները ու սպառնալիքները։
- Մասնակցում է Բանկի Ռազմավարության մշակման գործընթացներին, իրականացնում անհրաժեշտ վերլուծություններ, գնահատումներ, մշակում է Բանկի Ռազմավարության տեսլականը և Բանկի Ռազմավարությունը։
- Կազմում է Բանկի Ռազմավարության կատարման ընթացքի վերաբերյալ պարբերական հաշվետվություններ։
- Իրականացնում է անմիջական ղեկավարի կողմից պահանջվող այլ վերլուծություններ, կազմում այլ հաշվետվություններ կամ իրականացնում այլ հանձնարարականներ։
Պահանջվող հմտություններ՝
- Բարձրագույն տնտեսագիտական կրթություն
- Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում (ցանկալի է ռազմավարության մշակման և բիզնես պլանավորման ոլորտում)
- Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն
- Ռեգրեսիոն մոդելներ կազմելու, կանխատեսումներ իրականացնելու մեթոդների տիրապետում
- Վերլուծություններ և հետազոտություններ իրականացնելու հմտություններ
- Հաշվետվություններ, պրեզենտացիաներ կազմելու և ներկայացնելու հմտություններ
- Բանկային գործունեության, բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն,
- Մակրոտնտեսագիտության իմացություն
- Հաշվապահության իմացություն
- Հաղորդակցման հմտություններ
- Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություն, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն
- Փոփոխություններին արագ արձագանքելու կարողություն
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:
Location & Eligibility
Where is the job
Yerevan, Armenia
On-site at the office
About this job
- Posted
- 91 days ago
Listing Details
- Posted
- July 17, 2026
- First seen
- September 25, 2026
- Last seen
- October 16, 2026
Posting Health
- Days active
- 20
- Repost count
- 0
- Trust Level
- 20%
- Scored at
- October 16, 2026
Signal breakdown
freshnesssource trustcontent trustemployer trust
External application
Newsletter
Stay ahead of the market
Get the latest job openings, salary trends, and hiring insights delivered to your inbox every week.
A
B
C
D
No spam. Unsubscribe at any time.